Հասարակական

ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական տույժ նշանակելու ժամկետներին վերաբերող օրենքի նախագիծ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական տույժ նշանակելու ժամկետներին վերաբերող օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակովՀայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքումևe-draft.am կայքումտեղադրվել է ՀՀ ոստիկանության մշակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում։

«ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 10-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնելe-draft.am կայքում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ոստիկանության կայքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունմամբ «ՎԻՎ օրենսգիրքը կհամապատասխանեցվի քրեական դատավարության նոր օրենսգրքին, կիրագործվի ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, անձի արարքում հանցանքի բացակայության, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում, արդարացման դատավճռի առկայության դեպքում, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության պարագայում անձը կենթարկվի վարչական տույժի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում