Իրանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ
1 րոպեի ընթերցում
![Իրանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095782.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտհրաձգության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 40-ի, նախնական տվյալներով զոհվել առնվազն 13 մարդ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով Tasnim գործակալությանը։
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, ևս 40-ը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին: