Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» ՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2022

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» ՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։

Օգ Մանդինոյի«Աշխարհի մեծագույն գաղտնիքը»առաջին տեղում է։Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն. դուք բնության մեծագույն հրաշքն եք, դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու…

Երկրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»գիրքը։«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-նանձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իրենցգաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի«Սրճարան աշխարհի եզրին»համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը,և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Արփի Վանյանի«Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա»գիրքը չորրորդ տեղում է։ Մենք բոլորս զոհեր ենք.մենք՝ մեր ծնողների,մեր ծնողներն՝ իրենց ծնողների, մեր երեխաներն էլ, ցավոք, մեր…Այո՜, հենց մենք ենք այնմարդիկ, ովքեր կարող են իրենց երեխայի մեջքին թևեր նկարել կամ աճած թևերը կտրել…Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք սխալ համոզմունքներով, որոնք «ներարկել են» մեզ մեր ծնողները, հարազատները, շրջապատի մարդիկ, հասարակությունը։ Համոզմունքներ, որոնք ամեն օր ավելի ու ավելի են թունավորում մեր կյանքը՝ չթողնելով, որ ապրենք լիարժեք ու երջանիկ։ Իսկ ոչ երջանիկ մարդը չի կարող երջանիկ երեխա դաստիարակել։ Ոչ լիարժեք, ցածր ինքնագնահատականով, իրեն չսիրող մարդը նույնպիսի երեխա է մեծացնում։ Այս գրքում այնպիսի գաղտնիքներ են, օրենքներ, կանոններ, հուշումներ, խորհուրդներ ու գիտական փորձերի ապացույցներ, որոնք կօգնեն ծնողներին ա) դառնալ հաջողակ ու երջանիկ, բ) հաջողակ ու երջանիկ մարդ մեծացնել իրենց երեխային։ Սա ամենակարևոր գիրքն է ծնողների համար։

Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի«Ես կարդում եմ Ձեր մտքերը»գիրքը։Այս գրքի միջոցովդուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Վեցերորդ տեղում է Իլոն Մասկի«Երբ բոլորը քո դեմ են.Իլոն Մասկն ինքն իր մասին»գիրքը։ Այսգրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Ջոն Գրեյի«Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»գիրքը յոթերորդ տեղում է։ Գրքում հոգեբան Ջոն Գրեյն առաջնորդվում է այն գաղափարով, որ կանանց ու տղամարդկանց՝ տարբեր երևույթների ընկալումներն այնքան տարբեր են, որ նրանք կարծես տարբեր մոլորակներից լինեն: Խորանալով այդ տարբեր ընկալումների վերլուծության մեջ՝ հեղինակն անփոխարինելի գաղափարներ ու խորհուրդներ է մատուցում ընթերցողին, որոնք արդեն իսկ օգնել են միլիոնավոր մարդկանց բարելավել ու զարգացնել իրենց հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Փոլ Էքմանի«Խաբիր ինձ»գիրքնութերորդ տեղում է։Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:

Ռոբին Շարմայի«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»իններորդ տեղում է։Սա մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ՝նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելիխորհրդավոր են դարձնում գիրքը:

Տասներորդ հորիզոնականում էՆապոլեոն Հիլի«Մտածի՛ր և հարստացի՛ր»գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Օգ Մանդինո

«Աշխարհի մեծագույն գաղտնիքը»

Բուկինիստ 130
2 -1

Ռոբերտ Կիյոսակի

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես 91
3 +1

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 65
4 *

Արփի Վանյան

«Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա»

Եգեա 58
5 -2

Ջո Նավարո

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 53
6 -4

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին»

Դավինչի 51
7 նոր

Ջոն Գրեյ

«Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Դավինչի 42
8 *

Փոլ Էքման

«Խաբիր ինձ»

Անտարես 37
9 -2

Ռոբին Շարմա

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 36
10 -1

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 35

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում