Քաղաքականություն

Հատուկ հանձնարարություններով դեսպանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը Բաքվի հետագա ագրեսիաների կանխման հարցում

1 րոպեի ընթերցում

Հատուկ հանձնարարություններով դեսպանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը Բաքվի հետագա ագրեսիաների կանխման հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։

Ըստ աղբյուրի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ դերակատարությունը` հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում