Սպորտը՝ առողջ ապրելակերպի աղբյուր. հայտնի են «Վարչապետի գավաթի» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարաքար Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Հայտնի են հաղթողների անունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին մասնակցեցին մոտ 1200 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում: Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Ողջունելով երկրորդ անգամ անցկացվող մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել:

«Կարևոր է նաև այն, որ մեր ասելիքը ճշգրիտ և համարժեք լինի: Մեր քայլքի, վազքի ճանապարհին մենք, ի հեճուկս ամեն ինչի, պետք է լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտորելու մեր անելիքների մասին, բայց մեր ընթացքը ոչ մի դեպքում չպետք է կասեցվի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին: Նկատեցի, որ մեր դպրոցականների մրցապայքարում մրցանակներն էականորեն պակաս են, բայց մեր մրցանակակիրների պարգևատրումը մենք կհավասարեցնենք մյուս խմբերին: Հաճելի է նաև այն, որ օտարերկրյա քաղաքացիները ևս մասնակցում են մեր մրցաշարին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

1-ին տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվեն նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով: 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցնողը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցնողները ստացան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը զբաղեցնողները՝ 50 հազարական դրամ:

Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը:

Աթլետների տղամարդկանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, երրորդ տեղը՝ Բալաբեկ Հարությունյանը:

Դպրոցականների աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Մարի Սարգսյանը, երկրորդ տեղը գրավել է Քրիստինե Գևորգյանը, երրորդ տեղը՝ Կարինե Մկրտչյանը:

Դպրոցականների տղաների խմբի եռյակում են՝ Սիմոն Տոնոյանը՝ առաջին տեղ, Յուրա Բաբլումյանը՝ երկրորդ տեղ, և Գառնիկ Սարգսյանը՝ երրորդ տեղ:

36 տարեկանից բարձր կանանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Լիանա Հարությունյանը, երկրորդը՝ Քրիստինե Միկոյանը, երրորդը՝ Քրիստինե Մուրադյանը:

41 տարեկանից բարձր տղամարդկանց խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Վարդան Սաղյանը, Գևորգ Թորոսյանը և Սամվել Հովհաննիսյանը:

18-ից 35 տարեկան կանանց պայքարում լավագույն արդյունքն է գրանցել Սառա Ստայծը, եկրորդ մրցանակային տեղն է գրավել Ինեսա Վարդանյանը, իսկ երրորդ տեղը գրավել է Լիանա Սիմոնյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հարություն Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Անդրանիկ Մարգարյանը, եռյակը եզրափակել է Արմեն Օհանյանը:

Կանանց և տղամարդկանց շրջանում ամենատարեց մասնակիցներ՝ 70- ամյա Մանյա Մարգարյանն և 81-ամյա Հակոբ Թութանջանյանը նույպես պարգևատրվեցին:

Կանանց 18-ից 35 տարեկանների խմբում առաջին տեղ զբաղեցրած Գյումրեցի Սառա Ստայծը նշեց, որ սիրողական վազքով զբաղվում է արդեն մի քանի տարի:

«Շատ ոգևորված եմ և խորհուրդ եմ տալիս բոլորին մասնակցել. առաջինը նման մրցաշարը շատ մեծ մոտիվացիայի աղբյուր է և երկրորդ՝ առողջ ապրելակերպ է»,-եզրափակեց նա:

Հայերեն English Français

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA