Տարածաշրջանային

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դեսպանատունը վրդովմունք է հայտնել «հակաադրբեջանական բացահայտ հարձակումների» առնչությամբ, որոնք, ըստ ադրբեջանցի դիվանագետների, հոկտեմբերի 20-ին և 21-ին հեռուստաշոուում դրսևորվել են ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում