Մշակույթ

Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը կցուցադրվի Ֆլորենցիայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

1 րոպեի ընթերցում

Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը կցուցադրվի Ֆլորենցիայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից «Արմենպրես»-ին հայտնում են, որ փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, պատմում է 1990-ականների Հայաստանի մասին: Ֆիլմում զինվորական կալանքից ազատվելուց հետո Արսենը վերադառնում է տուն: Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածն ազդեցություն են թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը՝ փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … և այդ խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:

Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատրյանն է, նկարիչը Ներսես Սեդրակյանն է, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում