Հասարակական

Գուգարքի ոստիկանները 18 կաղնու ապօրինի հատման դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Գուգարքի ոստիկանները 18 կաղնու ապօրինի հատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժինը հոկտեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի:

«Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառապետությանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում