Հասարակական

Ես կօգնեմ քեզ ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար

3 րոպեի ընթերցում

Ես կօգնեմ քեզ ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mom&Kid էքսպո 2022 ցուցահանդես-տոնավաճառում Իդրամ ընկերությունը ներկայացրեց իր նոր հեղափոխական հավելվածը՝ Idram Junior՝ երիտասարդ օգտատերերի համար։

Idram Junior-ը գալիս է ծանոթացնելու Ձեր երեխային ֆինանսների հետ։

«Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»․ Idram Junior հավելվածի 3 կարևոր դերակատարներն են․ Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել։ «Աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, շարժվում են դեպի անկանխիկ վճարումներ և շատ կարևոր է երեխաներին գումար վստահել և սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր գումարները և օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը և մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել պատասխանատու և գրագետ ծախսել», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Այսպես, Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։

Idram Junior հավելվածը դեռևս փորձարկման փուլ պիտի անցնի․ այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝

անհպում QR-վճարումների կատարումը,

փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,

փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,

հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը․

Ընդ որում՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։

Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։ «Առհասարակ, Idram Junior-ն ունենալու է պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, քանի որ գործ ունենք երեխաների հետ, հավելվածն ունենալու է ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը նաև կկարողանա հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով»։

Idram Junior-ից օգտվելով՝ Ձեր երեխան՝

Կունենա ինքնուրույնություն և պատասխանատվություն ֆինանսների տնօրինման մեջ,

Փոքրուց կսովորի կատարել անկանխիկ վճարումներ:

Ծնողները․

Ցանկացած պահին կկարողանան գումար փոխանցել երեխային

Վերահսկել նրա ծախսերը,

Հետևել գործարքների պատմությանը։

Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։

Սպասե՛ք լավ նորությունների։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում