Փրկենք Հայաստանը և Արցախը. Ֆրանսիայում անցկացված վազքարշավին մասնակցել են տեղի խորհրդարանականներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Վազել՝ հանուն հիշատակի» ասոցիացիայի և «Ֆրանսահայ երիտասարդություն» միության կողմից, Մարսելի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 23-ին կազմակերպվել էր «Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավի 6-րդ թողարկումը, որն այս տարի կրում էր «Փրկենք Հայաստանը և Արցախը» խորագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ վազքարշավին մասնակցել է 800 վազորդ, որոնց թվում Ֆրանսիայի Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ, Բյուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասսալը (Martine Vassal), Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լորանս Պետելը (Anne-Laurence Petel), այլ խորհրդարանականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։ Բոլոր վազորդները կրել են «Փրկենք Հայաստանը և Արցախը» գրությամբ վերնաշապիկներ։

Վազքարշավի արդյունքներով տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման խորհրդանշական արարողություն, որին ներկա են գտնվել և ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան Դըլոգյուն (Sébastien DELOGU), Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (Benoît Payan) և այլք։

Մասնակիցների և ներկաների գնահատմամբ «Փրկենք Հայաստանը և Արցախը» վազքարշավի կազմակերպումը նպատակ ունի աշխարհում Հայաստանի և հայերի ձայնն ավելի լսելի դարձնել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և թույլ չտալ, որ կրկնվի նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

«Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավը հիմնադրվել է 2015թ․ «Վազել հանուն հիշատակի» ասոցիացիայի կողմից և նպատակն է պայքարել ցեղասպանությունների և ժխտողականության դեմ։ Վազքարշավի միջոցով մասնակիցները հղում են նաև հույսի և խաղաղության ուղերձ։

Հայերեն English Español Русский

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները