Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող

2 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի հավաքականն ավարտեց ելույթները Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ մոտ էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջել է մոլդովացի Վասիլ Դիակոնին։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վազգեն Թևանյանը (57 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում