Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի.ԻԻՀ հյուպատոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին:

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն»,-ասաց հյուպատոսը:

Նա հիշեցրեց, որ Իրանի ԱԳ նախարարը ևս շեշտել է՝ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ-ի անվտանգությունն է: «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց Մորթեզա Աբեդին Վարամինը:

Իրանը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու այս առնչությամբ գործնական քայլերը՝ հյուպատոսը հույս հայտնեց, որ որևէ երկիր թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ: «Հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,-նշեց նա:

Իսկ, թե կոնկրետ ինչպիսի՞ հակազդեցություն՝ հյուպատոսն ասաց, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը:

Հայերեն English Español Русский Türkçe

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը