Քաղաքականություն

Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

3 րոպեի ընթերցում

Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը հատկանշական համարեց, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –րդ տարում:

«Անցած 30 տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության շնորհիվ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: «Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,-ընդգծեց Միրզոյանը:

Նա հյուպատոսին շնորհավորեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ:

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

Քաղաքականություն

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան. Փաշինյանը՝  Նիդերլանդների գործընկերոջը

Քաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան. Փաշինյանը՝ Նիդերլանդների գործընկերոջը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

Քաղաքականություն

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում