Տարածաշրջանային

Էրդողանը կրկին հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա

1 րոպեի ընթերցում

Էրդողանը կրկին հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցից հասկացել է, որ նա ցանկանում է հաղթահարել առկա ճգնաժամը և որ նրա կողմից խոչընդոտներ չկան:

«Երեկ (չորեքշաբթի) Զելենսկու հետ (հեռախոսային) բանակցությունների ընթացքում զգացի, որ նա նույնպես նման խոչընդոտներ չունի, և որ նա նույնպես կողմ է այս խնդրի հաղթահարմանը։ Մենք հույսը չենք կորցնում։ Հուսով ենք, որ, երկու առաջնորդներին միավորելով, կշարունակենք խաղաղության ճանապարհը», - ասել է Էրդողանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում