Քաղաքականություն

Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու տարածաշրջանում պատմական սահմանները փոխելու մտադրությանն անգամ. ԻԻՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու տարածաշրջանում պատմական սահմանները փոխելու մտադրությանն անգամ. ԻԻՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարարՀոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Նախարարը նախ նշեց, որ Կապանում հյուպատոսության հիմնումով ավելի հարմար և դյուրին պայմաններ կստեղծվեն՝ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար:

«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Հայաստանի և Իրանի առնևտրաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է: Հանդիպմանը երկու նախարարները պայմանավորվել են հասցնել այն մինչև 1 մլրդի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում