Հայաստանի հատուկ ծառայություններում նախատեսվում է կրկնապատկել աշխատավարձերն ատեստավորման միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկնարկել է ոստիկանության բարեփոխումների գործընթացը:

«Մեր առաջիկա նպատակների մեջ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանան արձանագրել աշխատավարձի կրկնապատկում` ատեստավորման գործընթացի միջոցով:

«Մենք պետք է հասկանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Համակարգը մոտավորապես պետք է աշխատի հետևյալ կերպ. առաջիկա երեք տարիներին բոլոր այն աշխատողները, ովքեր ունեն այդ ցանկությունը, կամավոր ատեստավորման գործընթաց են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են: Արդյունքում բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի ստանդարտը, որը մենք ակնկալում ենք»,-նշեց նա:

Հայերեն English

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը