Սպորտ

Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթանակը նվիրել է հայ և եզդի ազգերին

1 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթանակը նվիրել է հայ և եզդի ազգերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը չեմպիոնությունը նվիրում է հայ և եզդի ազգերին:

«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին։ Այս հաղթանակը բոլորինս է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Ամոյանը:

Նախօրեին Իսպանիայի Պոնտևեդա քաղաքում կայացած աշխարհի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը հասել էր մինչև եզրափակիչ և առավելության հասել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ` 7:2 հաշվով:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում