Հասարակական

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը հոկտեմբերի 17-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդ ծառեր է հատում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Սպիտակի բաժնի ծառայողներն անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և, հատած ծառերով բեռնված «ԼուԱԶ» մակնիշի բեռնատարով հանդերձ, բաժին են տարել Նոր Խաչակապ գյուղի 51-ամյա բնակչին: Պարզվել է, որ նա ծառերն ապօրինի հատել էր գյուղի վարչական տարածքից:

Ըստ աղբյուրի՝ բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշվում է, որ վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում