Հայաստանի և Բուլղարիայի նախագահների հայտարարության մեջ շեշտվում է ՀՀ սահմանների նկատմամբ հարգանքը. ՀՀ ԱԳ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի և Բուլղարիայի նախագահների՝ համատեղ ընդունած երկկողմ հարաբերություններին նվիրված հայտարարության մեջ Հայաստանի սահմանների նկատմամբ հարգանքի ամրագրումը, որը պետք է ընկալել վերջին ագրեսիայի կոնտեքստում, ինչպես նաև այն, որ Բուլղարիան սատարում է ԵՄ դիտորդական առաքելության ուղարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Բուլղարիա պետական այցի առաջին օրվա հանդիպումները, այս մասին նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` ընդգծելով, որ Բուլղարիան սատարում է ԵՄ-ի փաստահավաք դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որը կդիտարկի իրավիճակը Հայաստանի սահմաններում և այդ առումով Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է և բավարարող:

«Քննարկումը շարունակվել է վարչապետի հետ աշխատանքային ճաշի ընթացքում, որտեղ շեշտը դրվում էր նաև տրանսպորտային համագործակցության և մասնավորապես շատ կարևոր՝ «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրի իրականցմանը : Թե՛ Բուլղարիան, թե՛ Հայաստանը հակված են շարունակելու այդ տրանսպորտային համագործակցությունը, քանի որ այն երկու երկրների կարևոր ոլորտներից է: Հանդիպում եղավ նաև Սոֆիաի քաղաքապետի հետ և քանի, որ Սոֆիան և Երևանը քույր քաղաքներ են, այստեղ էլ մենք համագործակցության բավականին լայն դաշտ ունենք»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ հանդիպումների շրջանակում անդրադարձ է արվում Հայաստանի հարուստ պատմությանը, մշակույթին, ընդհանուր արժեքներին, քանի որ Բուլղարիան Հայաստանի ավանդական գործընկերներից է Եվրոպայում: Եվ պատահական չէ, որ շեշտվում է Հայաստանի սահմանների նկատմամբ հարգանքը, որը պետք է ընկալել վերջին ագրեսիայի կոնտեքստում:

«Նախագահ Ռումեն Ռադևի հետ մանրամասն քննարկվել է բոլոր ոլորտներում զարգացնելու մեր տնտեսական, առևտրային, մշակութային և բոլոր տեսակի համագործակցությունը: Հատուկ շեշտ էր արվում Եվրոմիության հետ համագործակցությանը, քանի որ Բուլղարիան մեր ավանդական սատարողներից է նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, այս պահին անվտանգության խնդիրների պարագայում դա նույնպես մեծ դեր ունի»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳ փոխնախարարը ասաց, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն պետական այցի առաջին օրն է, որն անցկացվում է Բուլղարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նշման կապակցությամբ: Կարևորեց քաղաքական հայտարարությունը, որը ստորագրեցին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները, թերևս առաջին անգամ է, որ նման դեկլարատիվ փաստաթուղթ է ստորագրվել, այն ոչ միայն նվիրվում է 30-ամյակին, այլ նաև մատնանշում է այն բոլոր ոլորտները, որտեղ երկու երկրները հանձնառու են խորացնել հարաբերությունները, և ինչպես նշված է հռչակագրում՝ նոր որակական մակարդակի հասնել:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ ընդգծված էր ուշադրությունը Հայաստանի և նախագահի նկատմամբ, այցը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով: Կա դեռևս հագեցած մեկ ու կես օր և կարծում են լավ արդյունքներով կվերադառնան Երևան:

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը