Հասարակական

ԿԳՄՍ նախարարն ընդունեց Բրյուսովի անվան համալսարանի՝ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ընդունեց Բրյուսովի անվան համալսարանի՝ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեք բուհերի միավորման դեմ բողոքող Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ակցիա անցկացրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մոտ։ Իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնելուց հետո, նրանք հանդիպեցին նախարար Վահրամ Դումանյանին՝ փոխանցելով հոկտեմբերի 19–ին համալսարանի գիտխորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ նամակ-հրավերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսանողների հետ հանդիպմանը նախարարը ներկայացրեց բուհերի միավորման ծրագրի վերաբերյալ իրենց գերատեսչության մոտեցումը: Մասնավորապես՝ նախարար Դումանյանը ուսանողներին տեղեկացրեց, որ գործընթացը գաղտնի չի անցկացվում, ամեն հարց հրապարակային ներկայացվում է։ Նա հավելեց, որ դեռ օգոստոսին կայացել է ռեկտորների հանդիպում։ Ռեկտորները իրազեկված են եղել բուհերի միավորման գործընթացի վերաբերյալ։

«Կարծում եմ, դուք տեղյակ չեք որոշ հանգամանքներից, դրանք պատշաճ չեն մատուցվել ձեզ։ Նախագիծը հոկտեմբերի 7-ին, սահմանված կարգով ներկայացվել է արդարադատության նախադրություն համապատասխան եզրակացության համար»,- նշեց Դումանյանը։

Նախարարն ակնկալում է, որ իրենք պատշաճ կիրազեկվեն նաև բուհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Դումանյանը հիշեցրեց, որ որպես լիազոր մարմին՝ տեղեկացված չեն եղել բուհի հոգաբարձուների խորհրդի օրակարգից։

«Դեռ օգոստոսի 9-ին ձեր և նշված բուհերի ռեկտորների հետ իմ աշխատասենյակում կայացել է հանդիպում, որտեղ հստակ ասվել է, որ կա բուհերի միավորման գաղափարը։ Մենք միշտ և հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման»,- նշեց Դումանյանը՝ դիմելով ուսանողներին։

Նախարարը շեշտեց, որ նորից պատրաստ են հանդիպել և քննարկում ունենալ խնդիրների վերաբերյալ, եթե կան այդպիսիք։ Նախագծի նախնական տարբերակը, որն աշխատանքային փաստաթուղթ է, կարող է վերամշակվել, փոփոխվել՝ հաշվի առնելով խնդիրներն ու մտահոգությունները։

Ուսանողները տեղեկացրին, որ նախարարին ևս մեկ անգամ հրավիրում են գիտական խորհրդի նիստին՝ ակնկալելով նրա մասնակցությունը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում