Տարածաշրջանային

Թուրքիան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Է փորձարկել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինվորականները հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երկու աղբյուրների:

Աղբյուրների խոսքով, որոնք ցանկացել են անհայտ մնալ, Tayfun հրթիռն առավոտյան մոտավորապես 07:00-ին արձակել են Ռիզե նավահանգստային քաղաքի մերձակայքի օդանավակայանի շարժական հարթակից: Հրթիռը թռել Է 561 կիլոմետր եւ ընկել Սեւ ծովը: Հրթիռի մշակումը կատարaել Է գաղտնի, մի քանի տարվա ընթացքում: Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են որեւԷ տեղեկատվություն տալ հրթիռի մասին, նշում Է Bloomberg-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում