Տնտեսություն

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ստորագրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով:

«Նախատեսված ուղղությունները ծածկում են տնտեսության այն ճյուղերը, որոնք և՛ բուլղարական, և՛ հայկական կողմի համար կարևոր են։ Մասնավորապես, մեքենաշինություն, կոմպոզիտային նյութերի արտադրություն, առևտուր, պահածոներ, դեղագործություն, տուրիզմ, կանաչ տնտեսություն, թափոնների վերամշակում և այլն»,- նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիան հանդես կգան որպես հիմնադիրներ։ Հիմնադրման գործընթացում կընդգրկվեն բուլղարական և հայկական ընկերություններ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում կկայանա բիզնես ֆորում։ Մակարյանը հայտնեց, որ այդ ֆորումիշրջանակում աշխատանքներ կտարվեն երկու խմբերով՝ մեքենաշինության ու կոմպոզիտային նյութերի արդյունաբերության զարգացման ոլորտներում։

«Բուլղարիան վերջին տարիների ընթացքում շատ զարգացել է մեքենաշինության ոլորտում։ Բուլղարիան Եվրոպայում արտադրվող յուրաքանչյուր 8-րդ ավտոմեքենայի մեջ տեղադրվող դետալների արտադրողներից մեկն է։ Այս երկիրըմեզ համար հետաքրքիր է որպես տրանսպորտային կարևոր լոգիստիկ կենտրոն, ինչպես նաև ընդհանուր կոմպոզիտային նյութերի արդյունաբերությամբ, որովհետև այդ նյութերն օգտագործվում են ճանապարհաշինության, նավաշինության, ատոմային էներգետիկայի, ընդհանուր էներգետիկայի բնագավառներում»,- ասաց Մակարյանը։

Նրա խոսքով՝ հայկական շուկան ևս գրավիչ է Բուլղարիայի համար՝ մասնավորապես Հայաստանից պահածոների, դեղագործական, կոսմետիկ նյութերի ներմուծման, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից։

Մակարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանման ծավալների 6 տոկոսը բաժին է ընկնում Բուլղարիային։«Ես ենթադրում եմ, որ ապագայում Բուլղարիայի դերակատարությունը կտրուկ կմեծանա, որովհետև տնտեսության մեջ կան ոլորտներ, որոնք համահունչ են երկու երկրների շահերի համար։ Այդ ուղղություններից են մեքենաշինությունը, զբոսաշրջությունը, աշխատուժի փոխանակում։

Այս երկու միությունների ցանկությամբ 2018 թվականի ապրիլին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Բուլղարիայի համապատասխան նախարարության հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, որը թույլ է տալիս, որ երկու միությունները կարողանան աշխատուժ փոխանակեն։ Մենք ուզում ենք հիմա վերակենդանացնենք այս համաձայնագիրը»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում կայացելէ ՀՀ և Բուլղարիայի նախագահների հանդիպումը։

Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում