«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը 30-ամյակը տոնել է համերգային ծրագրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել է տարբեր տարիների շրջանավարտներին: Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն է եղել՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին շնորհավորելու են եկել նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Թբիլիսիի մանկական կապելան (դիրիժոր՝ Գելա Պարչուկիձե), դիրիժորներ Մարիո Ֆոնտանան (Շվեյցարիա), Ալֆոնսաս Վիլձյունասը (Լիտվա) և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Իտալիա):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Երգչախումբը միջազգային խոշոր մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալ, մասնակցել հեղինակավոր փառատոների. 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։

Հայերեն Русский

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ