Սպորտ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճեց ¼ երափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Վերջինս հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո Գրիգորյանը 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը:

Ավելի վաղ ¼ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում