Հասարակական

Չորս հոդվածներով Անիի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության արդյունքում

1 րոպեի ընթերցում

Չորս հոդվածներով Անիի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հոկտեմբերի 16-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Վոլոդիա Ս.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա 2019 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 138-րդ (Բռնաբարությունը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:

Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում