Հասարակական

ՃՏՊ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա երկու զոհ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 17-ին, ժամը 15:54-ինտեղեկություն է ստացել, որ Արմավիր քաղաքիԱղի լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Մ․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր Դ․ Մ․-ն (ծնված 1992 թ.)՝ Վաղարշապատ քաղաքի ԲԿ: Բժիշկները Դ. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծայրահեղ ծանր, այնուհետև գրանցվել է վերջիններիս մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում