Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ալբանական Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:
Առաջին տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Սերխիո Մասսիդան, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեհրան Մամադովը:
Կարդացեք հոդվածը` Español