Հասարակական

FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը

2 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2022թ․ ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Անցած 10 ամիսների ընթացքում ընկերությունը սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։

Ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝ հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։

«FLYONE ARMENIA ընկերությունը բազմիցս հայտարարել է հայկական ավիացիոն շուկայում առաջատար ընկերությունը դառնալու նպատակի մասին։ Այսօր, ընկերության գործունեության մեկնարկի մեկամյակին ընդառաջ, տեղեկացանք, որ առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը հաջողությամբ հասել է իր առջև դրված նպատակներից մեկին։ Շնորհակալություն եմ հայտնում FLYONE ARMENIA-ի բոլոր ուղևորներին՝ վստահության համար, ինչպես նաև ընկերության անձնակազմին և մեր բոլոր գործընկերներին»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ի խորհրդի նախագահը նշել է, որ առաջիկայում ընկերությունն էլ ավելի է ընդլայնելու թռիչքների աշխարհագրությունը։ «Տեղյակ եք, որ դեկտեմբերի 19-ին տրվում է դեպի Եկատերինբուրգ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը։ Տեսանելի ապագայում մեր ավիացիոն ցանցին կավելանան Միներալնիյե Վոդի և Միլան քաղաքները։ Ավիաընկերությունն անելու է հնարավորն առաջատար դիրքը պահպանելու և փոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Անանյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում