Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-37/22. Ջեսահ, Ազնավուր, Փորթեր, Շահինյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-37/22.  Ջեսահ, Ազնավուր, Փորթեր, Շահինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Ջեսահ, «Ալ մոնումենտ կամ մեծ մութը»

«Ալ մոնումենտ կամ մեծ մութը» վեպ է մարդկային կրքի, աշխարհստեղծման, և, որ ամենակարևորն է, ազատության մասին՝ գրելու անկաշկանդ և ոչ ընդունված ձևով: Ընթերցողին սպասվում է ոչ դյուրին ուղևորություն, որը կարելի է ատել կամ սիրել միայն: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Շառլ Ազնավուր, «Սեր և պատերազմ. Պոեզիա»

1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի բանաստեղծությունների ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ»:

Շանսոնյեն գրեթե երբեք չի առանձնացրել իր որևէ երգ, բայց գրքում իր ամենասիրելի երգերի կողքին դրել է սրտի նշան, որպեսզի դրանով երկխոսության մեջ մտնի ընթերցողի հետ՝ նրանց ստիպելով փոքր-ինչ երկար մտորել առեղծվածային բառերի խրթին աշխարհում: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է: Թարգմանիչ` Սամվել Գասպարյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Էլինոր Փորթեր, «Փոլլիաննա»

Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում ամերիկյան պատանեկան գրականության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Էլինոր Փորթերի (1868–1920) «Փոլլիաննա» վեպը (1913)։ Վաղուց արդեն դասական դարձած այս ստեղծագործությունը ճառագում է անհուն լավատեսությամբ, անկեղծությամբ, բարությամբ ու սիրով՝ արժեքներ, որոնք արդիական ու անհրաժեշտ են բոլոր ժամանակներում։ Գիրքը թարգմանվել է «Մաշտոց» թարգմանչական հիմնադրամի «Թարգմանչաց դպրոցի» անդամների համագործակցության արդյունքում: Թարգմանության խմբագիր և վերիֆիկանտ` Սևակ Ղազարյան:

Փաստավավերագրական գրականություն. Մարիաննա Շահինյան, «Վերելքի ճանապարհ»

«Վերելքի ճանապարհ» գիրքը «Առաջնագծի մարտիկ» և «Երդվյալը (Ջաբրայիլի արծիվը)» գրքերի հեղինակի՝ Մարիաննա Շահինյանի անձնական փորձառության պատմությունն է ժամանակակից կյանքի վայրիվերումների, հասարակության մեջ սեփական դիրքը հաստատելու ճանապարհին։

«Ձեզ ընձեռված ոչ մի հնարավորություն բաց մի թողեք,- ասում է հեղինակը,- օգտագործեք ամեն մի առիթ նոր վերելքի համար, որովհետև երբեք չեք իմանա՝ որտեղ կհաղթեք և որտեղ կգտնեք ձեր երջանկությունը: Իսկ պարտությունը համարեք նոր հաղթանակի ձգտելու ազդակ, ավելի ուժեղ ու ինքնավստահ դառնալու մարտահրավեր»: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում