Հասարակական

Շենգավիթի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Շենգավիթի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժինը հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, անհայտ անձը զանգելու պատրվակով մի անչափահաս տղայից վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 20-ամյա երիտասարդը Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում