ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակների հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:

Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:

Հայերեն English Русский