Հասարակական

Վարդենիկում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

Վարդենիկում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը

ԳԱՎԱՌ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը՝ 1100 գծամետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են մոտ 60 տոկոսով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում