Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Շվեյցարիայի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Շվեյցարիայի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել է, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում