Քաղաքականություն

Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, ՀՀ-ն այն մերժել է. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, ՀՀ-ն այն մերժել է. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ:

«Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում են տարբեր տարբերակներ, տարբեր գործընկերներ ինչ-որ առաջարկներ են անում: Հայաստանը դրան չի համաձայնվել: Հետագայում, թե ինչ կլինի, բանակցությունները ցույց կտան»,- ասաց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում