Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն
1 րոպեի ընթերցում
![Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094856.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։
Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում:
Շեշտվել է, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։