Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
1 րոպեի ընթերցում
![Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094853.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայի Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: