Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094847.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: