Հասարակական

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել են հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ

1 րոպեի ընթերցում

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել են հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Թամանցիների փողոցից բաժին են տեղափոխել մի ավտոմեքենայի վարորդի, որի մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Պարեկների գիշերային ծառայությունը շարունակում է արդյունք տալ: Գիշերվա ժամը 2.15-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ծառայություն կատարելու ժամանակ պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա վարորդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըտս աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում