Հասարակական

ՀՀ ՔԿ 3 պաշտոնյա աշխատանքից ազատվել է քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ 3 պաշտոնյա աշխատանքից ազատվել է քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում