Տարածաշրջանային

ՌԴ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցերը. Պուտինը հանդիպել է Ալիևին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցերը. Պուտինը հանդիպել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ՌԴ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Բնականաբար, մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը: Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը ևս՝ կրկին քննարկելու այս բոլոր հարցերը»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ու Ալիևը հանդիպել են ՂազախստանումԱսիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում