Տարածաշրջանային

Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ ԻբրահիմՌաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»,-նշել է Ջամշիդին:

Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ղազախստանում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում