Հասարակական

Նոր Նորքի ոստիկանները զինաթափել են անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Նոր Նորքի ոստիկանները զինաթափել են անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանավան թաղամասում բնակվող մի կին հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին 1-02 ծառայություն է զանգահարել և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր:

«Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում