Հասարակական

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել ՀՀ կառավարության երկու որոշման նախագծեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել ՀՀ կառավարության երկու որոշման նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային քննարկում կազմակերպելու նպատակովՀայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքումևe-draft.am կայքումտեղադրվել է «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 12-ից 27-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնելe-draft.am կայքում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-69-18 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակովՀայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքումևe-draft.am կայքումտեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 12-ից 27-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնելe-draft.am կայքում:

Նշվում է, որ լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում