Հասարակական

Շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայությունում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում գործող մանկապարտեզներում մեծ թվով երեխաների ընդգրկելու խնդիր կա: Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայությունում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախակրթական հաստատությունների երեխաների ընդգրկվածության դինամիկան: Նախարարի տեղակալը նկատեց, որ վերջին երկու տարիները, համավարակով պայմանավորված, բավական բարդ շրջան են եղել մանկապարտեզների համար:

«Եթե դպրոցները հնարավորություն են ունեցել կրթությունը շարունակել հեռավար, ապա մանկապարտեզների պարագայում որոշակի սահմանափակումներով էինք ընդգրկում երեխաներին, հեռավարի հնարավորություն էլ չկար: Հետևաբար, վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի հզորությունը: Ես կներկայացնեմ 2019 թվականի ավարտի տվյալները: Ըստ դրանց՝ նախադպրոցական կրթության ոլորտում ունենք 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն: Ասեմ, որ կա տարբերություն գյուղերի և քաղաքների միջև: Քաղաքային բնակավայրերում 39,6 տոկոս ընդգրկվածության մասին է խոսքը, գյուղական բնակավայրերում՝ 25,4»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ այս թվերը բավական զգալի փոփոխություն են կրել համակարգում ստեղծված հնարավորությունների տեսանկյունից: Միայն 2020 թվականին համակարգում շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը: Ստեղծվել են լրացուցիչ տեղեր, բացվել են նոր նախակրթարաններ, նոր հաստատություններ: 2020 թվականին սկսել է գործել ևս 22 հաստատություն, որոնք նախադպրոցական կրթություն են տրամադրել:

«Իհարկե, հասկանում ենք, որ երեխաներին մանկապարտեզներում ընդգրկելու խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Ունենք շուրջ 236 հազար երեխա, որոնք ընդգրկված չեն նախադպրոցական ծառայությունում: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության ծրագրով հստակ սահմանված է, որ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է հասցնել 85 տոկոսի: Կրթության զարգացման պետական ծրագրի համաձայն էլ՝ մինչև 2030 թվականը պետք է խոսենք առնվազն 95 տոկոս ընդգրկվածության մասին»,-ասաց նախարարի տեղակալը:

Կառավարությունը լայնածավալ ծրագիր է իրականացնում մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ուղղությամբ: Մասնավորապես, հանրապետությունում 500 մանկապարտեզներ կվերակառուցվեն, կամ նորերը կկառուցվեն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս պահին ավելի քանի 92 մանկապարտեզում շինարարական աշխատանքներ են ընթանում: Դա հնարավորություն կտա ընդլայնել պայմանները:

Հայերեն English Français

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

Էստոնիայի նախագահը հաստատել է երկրի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացումը

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Ռադիսլավ Սիկորսկի

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին

Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը