Հասարակական

Մասիսի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբում տեղի ունեցած Խուլիգանության դեպքը

2 րոպեի ընթերցում

Մասիսի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբում տեղի ունեցած Խուլիգանության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն է եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վիճաբանությունն այնուհետև շարունակվել է դրսում. եղբայրները ծեծի են ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում