Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևորվել է ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում