Տարածաշրջանային

Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին

1 րոպեի ընթերցում

Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվումէ Ուկրաինան, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, որոշակիություն կա: Իսկապես, հանդիպումը պատրաստվում Է, բայց ոչ վաղը, այլ վաղը չէ՝ մյուս օրը»,-Պեսկովը լրագրողներին ասել Է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին:

«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, ե՛ւ Ուկրաինան Է, ե՛ւ երկկողմ հարաբերությունները, դե նաեւ ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում