Քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով հոկտեմբերի 2-8-ը Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության, միջազգային համագործակցության, իրավական, հյուպատոսական վարչությունների պետերի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, երկու երկրների ԱԳՆ-ի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի դյուրացման հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Թունիսում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ և Թունիսի միջև ակադեմիական փոխայցելությունների կազմակերպման, տարբեր համալսարանների միջև համագործակցության հաստատման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններին։ Այնուհետև քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը։

Հանդիպումների ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակիցների ուշադրությունն է սևեռել 2021թ․ մայիս, նոյեմբեր ամիսներին, 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիաներին և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժմանը՝ կարևորելով միջազգային հանրության հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման և ելման դիրքեր հետքաշման շուրջ։

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել