Հասարակական

Կեղծարարության համար հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

1 րոպեի ընթերցում

Կեղծարարության համար հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 41-ամյա Ռադիկ Ա.-ն, որը հունիսի 24-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում