Հասարակական

Կենտրոնական բաժնի ոստիկանները 24-ամյա վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական բաժնի ոստիկանները 24-ամյա վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում